Կայքերի պատրաստում

 

Վեբ-կայքերի պատրաստումՎեբ-կայքերն արդեն անհրաժեշտություն են դարձել տարբեր ոլորտների համար: Վեբ-կայքը վիրտուալ գրասենյակ է, որը աշխատում է  շուրջօրյա և պահանջում է շատ քիչ ռեսուրս և միշտ  հասանելի է բոլորին ցանկացած վայրում: Դե ուրեմն սկսեք  կառուցել Ձեր իսկ սեփական վիրտուալ գրասենյակը` «VIP STUDIO» -ի  օգնությամբ:  «VIP STUDIO»-ն առաջարկում է պատվիրատուի սկզբունքներին և պահանջներին համապատասխան կայքեր:

Վեբ-կայքն արդեն անհրաժեշտություն է նաև ժամանակակից բիզնեսի համար: Վեբ-կայքը բիզնեսի համար անհրաժեշտ ներդրում է: Յուրաքանչյուր բիզնեսի պարագայում կայքի համար ներդրվող գումարը շատ շուտ փոխհատուցվում է: Կայքը ոչ միայն Ձեր այցեքարտն է, այլև` ճիշտ գրված կայքը նպաստում է բիզնեսի առաջընթացին ինտերնետում  և  գտնում է նոր հաճախորդներ: Վեբ-կայքը հասանելի է ամեն օր, ամեն ժամ և ամեն տեղ:

Ցանկացած պահի կայքից կարելի է ծանոթանալ նոր ծառայությունների, նոր ապրանքներիրի, գործող զեղչերի և ակցիաների մասին:

 

Կայքերի մշակումը և ստեղծումը գործողությունների մի ամբողջություն է, որի համար պահանջվում է լավ մտածված դասակարգում և մանրակրկիտ պլանավորում: Միայն դրա շնորհիվ Ձեր սեփական ինտերնետ-ռեսուրսը հետագա հաջողության շանս կունենա` կայունության և ֆինանսական շահութաբերության առումով:

 

Վեբ-մշակման ոլորտում մեր ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկ

 

Կայքի դիզայնի մշակում

Ձեր կայքի դիզայնը մշակելիս դուք հնարավորություն եք ստանում ընտրություն կատարել պատրաստի ձևանմուշներից մեկի և ունիկալ դիզայնի միջև, որը կստեղծվի հատուկ ձեր կայքի համար: Պատրաստի ձևանմուշի գլխավոր առավելությունը դրա ցածր գինն է, որի հետ մեկտեղ, սակայն, այն ունի բացասական կողմ` նման տարբերակ դուք կարող եք հանդիպել այլ ռեսուրսներում, ինչը խոշոր ընկերության համար այնքան էլ ընդունելի չէ:

Ամենակատարյալ տարբերակը սեփական դիզայնով կայք ունենալն է: Մեր մասնագետները կօգնեն կյանքի կոչել ձեր բոլոր մտահղացումները և կստեղծեն դիզայնի հենց այն տարբերակը, որը կհամապատասխանի ձեր բոլոր պահանջներին և ցանկություններին:

 

Կայքի պատրաստման նպատակների առանձնացում

Կայքը ստեղծելուց առաջ, անհրաժեշտ է նախ, պարզել Ինտերնետ-ռեսուրսի ստեղծման հետ կապված նպատակները: Սա անհրաժեշտ է միայն նրա համար, որպեսզի պարզ լինի, թե ինչ պետք է ունենա ապագա ռեսուրսը: Դիտարկենք հիմնական նպատակների այն խումբը, որի հետ աշխատում է մեր ընկերությունը.

 

Կայք-այցեքարտ

Այսպիսի կայք հիմնականում անհրաժեշտ է այն ընկերություններին, որոնք կարիք չունեն մեծ լսարանի համացանցում: Կայքի հիմնական խնդիրը հնարավորինս շատ տեղեկատվության տրամադրումն է ընկերության աշխատանքային ժամերի, դրա տեղակայման, կոնտակտային տվյալների և ընդհանուր առմամբ դրա աշխատանքի մասին:

 

Արտադրանքի գովազդ

Նման կայքերի գլխավոր գաղափարը համացանցի օգտատերերին սեփական արտադրանքի, դրա բնութագրերի, ձեռք բերման տարբերակների մասին տեղեկատվության տրամադրումն է: Կայքի հիմնական նպատակը նոր գնորդներ և հաճախորդներ գրավելն է, ոչ միայն այն քաղաքում, որտեղ տեղակայված է տվյալ ընկերությունը, այլև ամբողջ երկրով մեկ:

 

ՓիԱր

Այս կայքերը առավել հաճախ ստեղծվում են հայտնի մարդկանց և հիմնարկությունների համար, որոնք ցանկանում են հնարավորինս արագ ապահովել իրենց կամ իրենց բրենդի զարգացումը: Միաժամանակ, հիմնական խնդիրը դառնում է դրական մթնոլորտի ստեղծումը մարդու կամ բրենդի շուրջ: Սա ոչ թե գովազդ է, այլ ավելի մեծ համբավ, նոր երկրպագուներ ձեռք բերելու հնարավորություն, որոնք որոշ ժամանակ անց իրենք պահանջարկ կծնեն մարդու կամ բրենդի նկատմամբ:

 

Անձնական օրագիր

Հիմնականում երիտասարդ անհատների աշխարհով մեկ տարածված կայքի տեսակ է: Կայքը չունի բարդ գործառութային համակարգ ինչի շնորհիվ պարզեցվում է, ինչպես դրա ստեղծումը, այնպես էլ օգտագործումը: Այսպիսի ռեսուրսները հիմնականում ստեղծվում են ինքնաիրացման նպատակով:

 

Դրամի վաստակում կայքի միջոցով

Նման խնդիր իրենց առջև դնում են բազմաթիվ Ինտերնետ-ձեռներեցներ, որոնք նոր-նոր իրենց ուղին են հարթում այս ոլորտում: Նրանց համար այնքան էլ կարևոր չէ դրամ վաստակելու եղանակը, և հենց դա էլ դառնում է նրանց գլխավոր պրոբլեմը, քանի որ նույնիսկ այս, առաջին հայացքից պարզ թվացող խնդիրը, պահանջում է մասնագիտական խորը վերլուծություն:

 

 

Մեր ընկերությունը բազմապիսի գործառութային համակարգեր է առաջարկում Ինտերնետ-ռեսուրսների համար

Կայքի պատրաստման նպատակների և թիրախային լսարանի մասին ձեռք բերված գիտելիքների հիման վրա մեր մասնագետները պարզում են, թե հատկապես ինչ մոդուլներ են անհրաժեշտ հենց ձեր կայքի համար: Ահա մեր ընկերությունում ամենաշատը կիարռվողներից մի քանիսը.

 

Կայքի էջեր

Այս մոդուլը անհրաժեշտ է բացառապես ցանկացած նախագծի համար, քանի որ այն օգտագործվում է այնպիսի էջեր ստեղծելուհամար, ինչպիսիք են «Կայքի մասին», «Համաձայնագրի պայմանները» և այլն, որոնք գործնականում անփոփոխ են մնում կայքի գոյության ամբողջ ընթացքում:

 

Ինտերնետ-խանութ

Նման մոդուլ տեղադրում են բավականին հազվադեպ, քանի որ ինտերնետ-խանութները հիմնականում գործում են առանձին նախագծի տեսքով: Այս մոդուլը ռեսուրսում տեղադրվող ամենաթանկ մոդուլներից է:

 

Հոդվածների կատալոգ

Այս մոդուլը գերազանց լուծում է այն մարդկանց համար, ով պատրաստվում է գովազդ տարածել իր ռեսուրսում, ով զբաղվում է տեղեկատվական կայքերի միջոցով դրամ վաստակելով, կամ պարզապես վարում է սեփական բլոգը:

 

Ֆոտոպատկերասրահ

Մոդուլի այս տեսակը տեղին կլինի կայք-այցեքարտի համար, այցելուներին այնպիսի տեղեկատվություն ցուցադրելու համար, թե ինչով է զբաղվում տվյալ ընկերությունը: Կան նաև ռեսուրսներ, որոնցում ֆոտոպատկերասրահը հանդես է գալիս որպես առանձին կայք:

 

Հետադարձ կապի ֆորմա

Ռեսուրսի կարևորագույն մոդուլներից է, որի մասին չի կարելի մոռանալ, քանի որ յուրաքանչյուր կայքատիրոջ համար շատ կարևոր է կապը տվյալ ռեսուրսի հաճախորդների և սովորական այցելուների հետ: Այս մոդուլը իրենից ներկայացնում է առանձին էջ, որտեղ այցելուն լրացնում է ամբողջ տեղեկատվությունը իր մասին և տալիս է իրեն հետաքրքրող հարցը:

Персональные URL: http://vipstudio.am/am/web/
Статья: Կայքերի պատրաստում, Սայտերի պատրաստում - VIP STUDIO star5
5 из 5 24 оценок пользователей