«VIP STUDIO»` նշանակում է կայքերի մշակում /ստեղծում/ ցանկացած բիզնեսի արդյունավետ առաջընթացի համար: Տեխնիկական կատարելությունը մեր աշխատանքի զուտ մի մասն է, քանի որ առանց հաճախորդների ինտերնետ-ռեսուրսը կլինի անկյանք և ոչ պիտանի: Ռեսուրսի գեղեցիկ ձևավորումը /դիզայնը/, դրանից օգտվելու հարմարավետությունը, հետաքրքիր և բովանդակալից պարունակությունը` ահա սրանք են այն ուղենիշները, որոնց հետևում են մեր մասնագետները կայք պատրաստելիս:
Կայքերի պատրաստումը մեր ընկերությունում իր մեջ ներառում է ծառայությունների լայն տեսականի` խորհրդատվությունից, վերլուծությունից, դիզայնին առնչվող անհատական լուծումների նախապատրաստումից սկսած, մինչև կայքի անհրաժեշտ կառուցվածքի ստեղծումը և ճիշտ լցվածության ապահովումը: «VIP STUDIO» ընկերությունում գլխավոր ուշադրությունը կենտրոնացվում է այնպիսի ռեսուրսների ստեղծման վրա, որոնք համացանցում պարզապես սովորական բրենդ ներկայացնելուց բացի, պետք է ապահովեն թիրախային լսարանի իրական միավորումը: Թակարդում չհայտնվելու համար խորհուրդ ենք տալիս ուշադիր ընտրել ծառայությունների Ձեր մատակարարին:
Vipstudio.am – ցանկացած բարդության կայքեր կարճ ժամկետներում:
Վեբ-ռեսուրսների մշակման /ստեղծման/ աշխատանքների հիմնական ուղղվածությունները
Կայքերի մշակում
Ռեսուրսի ստեղծումը` դա առաջին հերթին դիզայներների ստեղծագործական պոտենցիալն է /կրեատիվը/ և շուկայագետների ճիշտ հաշվարկները: Միայն ուշադիր առաջնորդի կողմից ղեկավարվող` նախագծողների համախմբված և ուժեղ թիմում է հնարավոր միավորել տեխնոլոգիաները և դիզայնը:
Կայքերի պատրաստումը նախ և առաջ, ճշգրիտ հաշվարկն է, քանի որ, ասենք, գովազդային ընկերության կայք-այցեքարտի, հիմնարկության պորտալի կամ սովորական ինտերնետ-խանութի ստեղծումը այն խնդիրն է, որի ճիշտ լուծումից կարող է կախված լինել ամբողջ բիզնեսի առաջընթացը:
Ամեն դեպքում պետք է նշել, որ վեբ-ռեսուրսը բավականին ուժեղ և արդյունավետ բիզնես-գործիք է:
Հենց այդ նպատակով մեր թիմում ընդգրկված են մասնագետներ գործունեության ամենատարբեր ոլորտներից` վերլուծաբաններ, համացանցի շուկայագետներ, ռեսուրսի արդյունավետ առաջխաղացման մասնագետներ: Նրանց բոլորի գլխավոր խնդիրը` տվյալ ընկերության սովորական հաճախորդին նրա պոտենցիալ պատվիրատուի վերածելն է: Արդյունքում, մեր ընկերության գլխավոր նպատակը կայանում է նրանում, որ պատվիրատուի ծախսած գումարները հետագայում իրեն շահույթ բերեն մեր կողմից մատուցված ծառայությունների օգնությամբ:
Կայքերի սպասարկում
Սրանով զբաղվում են պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք աշխատում են առանձին ուղղությամբ: Կայքի կառավարման համակարգերի մշակում, կայքի համալրում և վարչարարություն` սա մեր ծառայությունների ընդարձակ ցանկի ընդամենը մի փոքր մասն է, որը վերաբերվում է յուրաքանչյուր ռեսուրսի սպասարկմանը:
Վեբ-ծրագրավորում
Մեր մասնագետները զբաղվում են բարդությամբ իրարից խիստ տարբերվող համակարգերով` բիզնեսի լիակատար ավտոմատացման համար:
Կայքերի աուդիտ
Այս կամ այն ռեսուրսի միջոցով իրականացվող գնումների փոքր ծավալների, ցածր մշակվածության և հաճախորդների հրաժարվելու բազմաթիվ քանակների իրական պատճառները կարող են աննկատ լինել, քողարկվել բազմաթիվ մանր դետալների համակույտում, ուստի ռեսուրսի արդյունավետության ամբողջական ստուգումը իր մեջ ներառում է տվյալ խնդիրների լուծմանն ուղղված ծառայությունների մի հսկայական ցանկ:
Բջջային հավելվածների ստեղծում
Բջջային հավելավածների նախագծողները իրենց աշխատանքում ցուցաբերում են օպտիմալացված մոտեցում` առաջադրված խնդրի առանձնահատկություններից ելնելով:
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ ծառայություններ է մատուցում VIP STUDIO-ն։
Կայքերի պատրաստում, SEO առաջխաղացում, կայքերի սպասարկում, վեբ-ծրագրավորում, կայքերի աուդիտ և բջջային հավելվածների ստեղծում։
Որտե՞ղ է գտնվում VIP STUDIO-ն։
Երևան, Խանջյան 19։ Հեռախոս՝ +374 41 69-69-69։
Ինչպե՞ս կարելի է կապվել։
Կարող եք զանգահարել կամ գրել Կապ էջի ձևով։ Կայքը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն։