Հավանեք մեր էջը Ֆեյսբուքում

Կայքերի մշակում Հայաստանում VIPSTUDIO ընկերությունում

Կայքերի ստեղծումը հանդիսանում է մեր ընկերության աշխատանքի առանցքային առանձնահատկությունը: Մեր թիկունքում տասնամյա փորձն է այդ ոլորտում, 400-ից ավելի ավարտված նախագծեր և մշակումներ իրականացնող աշխատակիցների սեփական հաստիքակազմ: Մեր խնդիրը ինտերնետ-ռեսուրսների ստեղծումն է, վեբ-մշակման հետ կապված լուծումների հայտնաբերումը` բիզնեսի ամենատարբեր ոլորտների համար: Մեզ հետ համագործակցող պատվիրատուների մեծ մասը, նման ծառայությունների կարիք ունենալիս, կրկին դիմում են մեզ: Մեր հիմնական նպատակը բացարձակապես ցանկացած տեսակի ծառայությունների մատուցումն է վեբ-տեխնոլոգիաների ոլորտում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կայքերի պատրաստում
Կայքերի պատրաստում
Վեբ կայքերն արդեն անհրաժեշտություն են դարձել տարբեր ոլորտների համար: Վեբ կայքը վիրտուալ գրասենյակ է, որը աշխատում է շուրջօրյա և պահանջում է շատ քիչ ռեսուրս և միշտ հասանելի է բոլորին ցանկացած վայրում: Դե ուրեմն սկսեք կառուցել Ձեր իսկ սեփական վիրտուալ գրասենյակը` «VIP ...
Ավելին
SEO & SMO Առաջխաղացում
SEO & SMO Առաջխաղացում
«VIP STUDIO» – ն Ձեզ առաջարկում է կայքերի առաջխաղացում որոնման համակարգերում, ինչպիսիք են՝ Google-ը, Yahoo-ն, Yandex-ը, Rambler-ը, Mail.ru-ն և Bing-ը: Դա կբարձրացնի Ձեր կայքի վարկանիշը որոնողական համակարգերում: Համատեղ գովազդի միջոցով կխթանենք նպատակային այցելուների գ...
Ավելին
Պորտֆոլիո
Պորտֆոլիո
«VIP STUDIO» –ի պատրաստած կայքերը առանձնանում են իրենց առանձնահատուկ ձևավորմամբ և մաքուր ծրագրային կոդով: Կայքի ձևավորումը և ծրագրավորումը կատարվում են ոլորտի լավագույն մասնագետների կողմից: Մենք բացառում ենք շաբլոնների օգտագործումը և տրամադրում ենք որակյալ և առանձնահա...
Ավելին
Персональные URL: http://vipstudio.am/
Статья: VIP STUDIO | Կայքերի պատրաստում | Սայտերի պատրաստում | PROFESSIONAL WEB KAYQERI PATRASTUM EV SPASARKUM    star5
5 из 5      48 оценок пользователей

Կատարված աշխատանքներ

«ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ» ավիաընկերություն
«ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ» ավիաընկերություն
«Իդրամ» ինտերնետ-վճարային համակարգ
«Իդրամ» ինտերնետ-վճարային համակարգ
CORAL TRAVEL ընկերություն
CORAL TRAVEL ընկերություն
Турагентство Anex Tour
Турагентство Anex Tour
Օնլայն խանութ GETIT
Օնլայն խանութ GETIT
Eden Tour տուրիստական գործակալություն
Eden Tour տուրիստական գործակալություն
«VIP STUDIO»` նշանակում է կայքերի մշակում /ստեղծում/ ցանկացած բիզնեսի արդյունավետ առաջընթացի համար: Տեխնիկական կատարելությունը մեր աշխատանքի զուտ մի մասն է, քանի որ առանց հաճախորդների ինտերնետ-ռեսուրսը կլինի անկյանք և ոչ պիտանի: Ռեսուրսի գեղեցիկ ձևավորումը /դիզայնը/, դրանից օգտվելու հարմարավետությունը, հետաքրքիր և բովանդակալից պարունակությունը` ահա սրանք են այն ուղենիշները, որոնց հետևում են մեր մասնագետները կայք պատրաստելիս:
Կայքերի ստեղծումը մեր ընկերությունում իր մեջ ներառում է ծառայությունների լայն տեսականի` խորհրդատվությունից, վերլուծությունից, դիզայնին առնչվող անհատական լուծումների նախապատրաստումից սկսած, մինչև կայքի անհրաժեշտ կառուցվածքի ստեղծումը և ճիշտ լցվածության ապահովումը: «VIP STUDIO» ընկերությունում գլխավոր ուշադրությունը կենտրոնացվում է այնպիսի ռեսուրսների ստեղծման վրա, որոնք համացանցում պարզապես սովորական բրենդ ներկայացնելուց բացի, պետք է ապահովեն թիրախային լսարանի իրական միավորումը: Թակարդում չհայտնվելու համար խորհուրդ ենք տալիս ուշադիր ընտրել ծառայությունների Ձեր մատակարարին:
Vipstudio.am – ցանկացած բարդության կայքեր կարճ ժամկետներում:
Վեբ-ռեսուրսների մշակման /ստեղծման/ աշխատանքների հիմնական ուղղվածությունները

Կայքերի մշակում

Ռեսուրսի ստեղծումը` դա առաջին հերթին դիզայներների ստեղծագործական պոտենցիալն է /կրեատիվը/ և շուկայագետների ճիշտ հաշվարկները: Միայն ուշադիր առաջնորդի կողմից ղեկավարվող` նախագծողների համախմբված և ուժեղ թիմում է հնարավոր միավորել տեխնոլոգիաները և դիզայնը:
Կայքերի ստեղծումը նախ և առաջ, ճշգրիտ հաշվարկն է, քանի որ, ասենք, գովազդային ընկերության կայք-այցեքարտի, հիմնարկության պորտալի կամ սովորական ինտերնետ-խանութի ստեղծումը այն խնդիրն է, որի ճիշտ լուծումից կարող է կախված լինել ամբողջ բիզնեսի առաջընթացը:
Ամեն դեպքում պետք է նշել, որ վեբ-ռեսուրսը բավականին ուժեղ և արդյունավետ բիզնես-գործիք է:
Հենց այդ նպատակով մեր թիմում ընդգրկված են մասնագետներ գործունեության ամենատարբեր ոլորտներից` վերլուծաբաններ, համացանցի շուկայագետներ, ռեսուրսի արդյունավետ առաջխաղացման մասնագետներ: Նրանց բոլորի գլխավոր խնդիրը` տվյալ ընկերության սովորական հաճախորդին նրա պոտենցիալ պատվիրատուի վերածելն է: Արդյունքում, մեր ընկերության գլխավոր նպատակը կայանում է նրանում, որ պատվիրատուի ծախսած գումարները հետագայում իրեն շահույթ բերեն մեր կողմից մատուցված ծառայությունների օգնությամբ:

Կայքերի սպասարկում

Սրանով զբաղվում են պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք աշխատում են առանձին ուղղությամբ: Կայքի կառավարման համակարգերի մշակում, կայքի համալրում և վարչարարություն` սա մեր ծառայությունների ընդարձակ ցանկի ընդամենը մի փոքր մասն է, որը վերաբերվում է յուրաքանչյուր ռեսուրսի սպասարկմանը:

Վեբ-ծրագրավորում

Մեր մասնագետները զբաղվում են բարդությամբ իրարից խիստ տարբերվող համակարգերով` բիզնեսի լիակատար ավտոմատացման համար:

Կայքերի աուդիտ

Այս կամ այն ռեսուրսի միջոցով իրականացվող գնումների փոքր ծավալների, ցածր մշակվածության և հաճախորդների հրաժարվելու բազմաթիվ քանակների իրական պատճառները կարող են աննկատ լինել, քողարկվել բազմաթիվ մանր դետալների համակույտում, ուստի ռեսուրսի արդյունավետության ամբողջական ստուգումը իր մեջ ներառում է տվյալ խնդիրների լուծմանն ուղղված ծառայությունների մի հսկայական ցանկ:

Բջջային հավելվածների ստեղծում

Բջջային հավելավածների նախագծողները իրենց աշխատանքում ցուցաբերում են օպտիմալացված մոտեցում` առաջադրված խնդրի առանձնահատկություններից ելնելով: