Կայքերի պատրաստում Հայաստանում VIPSTUDIO ընկերությունում

Կայքերի պատրաստումը հանդիսանում է մեր ընկերության աշխատանքի առանցքային առանձնահատկությունը: Մեր թիկունքում տասնամյա փորձն է այդ ոլորտում, 400-ից ավելի ավարտված նախագծեր և մշակումներ իրականացնող աշխատակիցների սեփական հաստիքակազմ: Մեր խնդիրը ինտերնետ-ռեսուրսների ստեղծումն է, վեբ-մշակման հետ կապված լուծումների հայտնաբերումը` բիզնեսի ամենատարբեր ոլորտների համար: Մեզ հետ համագործակցող պատվիրատուների մեծ մասը, նման ծառայությունների կարիք ունենալիս, կրկին դիմում են մեզ: Մեր հիմնական նպատակը բացարձակապես ցանկացած տեսակի ծառայությունների մատուցումն է վեբ-տեխնոլոգիաների ոլորտում:

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կայքերի պատրաստում
Կայքերի պատրաստում
Վեբ կայքերն արդեն անհրաժեշտություն են դարձել տարբեր ոլորտների համար: Վեբ կայքը վիրտուալ գրասենյակ է, որը աշխատում է շուրջօրյա և պահանջում է շատ քիչ ռեսուրս և միշտ հասանելի է բոլորին ցանկացած վայրում: Դե ուրեմն սկսեք կառուցել Ձեր իսկ սեփական վիրտուալ գրասենյակը` «VIP ...
Ավելին
SEO & SMO Առաջխաղացում
SEO & SMO Առաջխաղացում
«VIP STUDIO» – ն Ձեզ առաջարկում է կայքերի առաջխաղացում որոնման համակարգերում, ինչպիսիք են՝ Google-ը, Yahoo-ն, Yandex-ը, Rambler-ը, Mail.ru-ն և Bing-ը: Դա կբարձրացնի Ձեր կայքի վարկանիշը որոնողական համակարգերում: Համատեղ գովազդի միջոցով կխթանենք նպատակային այցելուների գ...
Ավելին
Պորտֆոլիո
Պորտֆոլիո
«VIP STUDIO» –ի պատրաստած կայքերը առանձնանում են իրենց առանձնահատուկ ձևավորմամբ և մաքուր ծրագրային կոդով: Կայքի ձևավորումը և ծրագրավորումը կատարվում են ոլորտի լավագույն մասնագետների կողմից: Մենք բացառում ենք շաբլոնների օգտագործումը և տրամադրում ենք որակյալ և առանձնահա...
Ավելին
Персональные URL: http://vipstudio.am/
Статья: VIP STUDIO | Կայքերի պատրաստում | Սայտերի պատրաստում | PROFESSIONAL WEB KAYQERI PATRASTUM EV SPASARKUM    star5
5 из 5      85 оценок пользователей

Կատարված աշխատանքներ

CORAL TRAVEL ընկերություն
CORAL TRAVEL ընկերություն
Турагентство Anex Tour
Турагентство Anex Tour
Օնլայն խանութ GETIT
Օնլայն խանութ GETIT
Eden Tour տուրիստական գործակալություն
Eden Tour տուրիստական գործակալություն
ՍԵՆԱՏՈՐ խաղատուն
ՍԵՆԱՏՈՐ խաղատուն
Магазин Путешествий Интурист
Магазин Путешествий Интурист
«VIP STUDIO»` նշանակում է կայքերի մշակում /ստեղծում/ ցանկացած բիզնեսի արդյունավետ առաջընթացի համար: Տեխնիկական կատարելությունը մեր աշխատանքի զուտ մի մասն է, քանի որ առանց հաճախորդների ինտերնետ-ռեսուրսը կլինի անկյանք և ոչ պիտանի: Ռեսուրսի գեղեցիկ ձևավորումը /դիզայնը/, դրանից օգտվելու հարմարավետությունը, հետաքրքիր և բովանդակալից պարունակությունը` ահա սրանք են այն ուղենիշները, որոնց հետևում են մեր մասնագետները կայք պատրաստելիս:
Կայքերի պատրաստումը մեր ընկերությունում իր մեջ ներառում է ծառայությունների լայն տեսականի` խորհրդատվությունից, վերլուծությունից, դիզայնին առնչվող անհատական լուծումների նախապատրաստումից սկսած, մինչև կայքի անհրաժեշտ կառուցվածքի ստեղծումը և ճիշտ լցվածության ապահովումը: «VIP STUDIO» ընկերությունում գլխավոր ուշադրությունը կենտրոնացվում է այնպիսի ռեսուրսների ստեղծման վրա, որոնք համացանցում պարզապես սովորական բրենդ ներկայացնելուց բացի, պետք է ապահովեն թիրախային լսարանի իրական միավորումը: Թակարդում չհայտնվելու համար խորհուրդ ենք տալիս ուշադիր ընտրել ծառայությունների Ձեր մատակարարին:
Vipstudio.am – ցանկացած բարդության կայքեր կարճ ժամկետներում:
Վեբ-ռեսուրսների մշակման /ստեղծման/ աշխատանքների հիմնական ուղղվածությունները

Կայքերի մշակում

Ռեսուրսի ստեղծումը` դա առաջին հերթին դիզայներների ստեղծագործական պոտենցիալն է /կրեատիվը/ և շուկայագետների ճիշտ հաշվարկները: Միայն ուշադիր առաջնորդի կողմից ղեկավարվող` նախագծողների համախմբված և ուժեղ թիմում է հնարավոր միավորել տեխնոլոգիաները և դիզայնը:
Կայքերի պատրաստումը նախ և առաջ, ճշգրիտ հաշվարկն է, քանի որ, ասենք, գովազդային ընկերության կայք-այցեքարտի, հիմնարկության պորտալի կամ սովորական ինտերնետ-խանութի ստեղծումը այն խնդիրն է, որի ճիշտ լուծումից կարող է կախված լինել ամբողջ բիզնեսի առաջընթացը:
Ամեն դեպքում պետք է նշել, որ վեբ-ռեսուրսը բավականին ուժեղ և արդյունավետ բիզնես-գործիք է:
Հենց այդ նպատակով մեր թիմում ընդգրկված են մասնագետներ գործունեության ամենատարբեր ոլորտներից` վերլուծաբաններ, համացանցի շուկայագետներ, ռեսուրսի արդյունավետ առաջխաղացման մասնագետներ: Նրանց բոլորի գլխավոր խնդիրը` տվյալ ընկերության սովորական հաճախորդին նրա պոտենցիալ պատվիրատուի վերածելն է: Արդյունքում, մեր ընկերության գլխավոր նպատակը կայանում է նրանում, որ պատվիրատուի ծախսած գումարները հետագայում իրեն շահույթ բերեն մեր կողմից մատուցված ծառայությունների օգնությամբ:

Կայքերի սպասարկում

Սրանով զբաղվում են պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք աշխատում են առանձին ուղղությամբ: Կայքի կառավարման համակարգերի մշակում, կայքի համալրում և վարչարարություն` սա մեր ծառայությունների ընդարձակ ցանկի ընդամենը մի փոքր մասն է, որը վերաբերվում է յուրաքանչյուր ռեսուրսի սպասարկմանը:

Վեբ-ծրագրավորում

Մեր մասնագետները զբաղվում են բարդությամբ իրարից խիստ տարբերվող համակարգերով` բիզնեսի լիակատար ավտոմատացման համար:

Կայքերի աուդիտ

Այս կամ այն ռեսուրսի միջոցով իրականացվող գնումների փոքր ծավալների, ցածր մշակվածության և հաճախորդների հրաժարվելու բազմաթիվ քանակների իրական պատճառները կարող են աննկատ լինել, քողարկվել բազմաթիվ մանր դետալների համակույտում, ուստի ռեսուրսի արդյունավետության ամբողջական ստուգումը իր մեջ ներառում է տվյալ խնդիրների լուծմանն ուղղված ծառայությունների մի հսկայական ցանկ:

Բջջային հավելվածների ստեղծում

Բջջային հավելավածների նախագծողները իրենց աշխատանքում ցուցաբերում են օպտիմալացված մոտեցում` առաջադրված խնդրի առանձնահատկություններից ելնելով: